Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Միասնության հանրահավաք

Միասնության հանրահավաք
01.09.2025 | 11:05

1991թ․ սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

ԼՂԻՄ-ը Շահումյանի շրջանի հետ միասին ինքնորոշվեց և խորհրդային օրենսդրությանը համապատասխան տարանջատվեց ԽՍՀՄ-ից, որպես անկախ պետություն, նախքան Ադրբեջանի անկախացումը։

Հետևաբար այս պարագայում գերակա էր ազգերի ինքնորոշման իրավունքը, քանի որ Արցախը երբևէ չէր եղել անկախ Ադրբեջանի կազմում, ըստ այդմ կիրառելի չէր տարածքային ամբողջականության սկզբունքը։

Արցախի հիմնահարցը պարզապես տարածքային վեճ չէր, այն անկախության և ինքնորոշման, գաղափարի ու հայրենիքի համար մղվող պայքար էր, որի համար իրենց կյանքը զոհեցին հազարավոր հայորդիներ։

Նրանց վառ հիշատակի համար, արտաքին աշխարհին, ինչու չէ նաև որոշ ներքին ապերախտների ցույց տալու համար Արցախի անկախության նշանակությունը, սեպտեմբերի 2-ին ժ․18։30-ին ես կլինեմ Ազատության հրապարակում կայանալիք Միասնության հանրահավաքին։

Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ